Դավիթ Խաչատրյանը Երևանում հաղթանակից հետո շնորհակալություն հայտնեց Սամվել և Սարգիս Կարապետյաններին


Դավիթ Խաչատրյանը Երևանում հաղթանակից հետո շնորհակալություն հայտնեց Սամվել և Սարգիս Կարապետյաններին
Դեկտեմբեր 30 23:49 2025

Խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Դավիթ Խաչատրյանն այսօր Երևանում Hype Fighting մրցաշարում դաղստանցի Աբուբաքար Մամեդովի նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ։

Հաղթանակից հետո նա հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել և Սարգիս Կարապետյաններին։

«Միակ մարդիկ են, որոնք իսկապես մեզ օգնում են, կանգնած են պրոֆեսիոնալ մարզիկների կողքին։ Սամվել Կարապետյանին էլ քիչ առաջ ազատ են արձակել, Աստված առաջ»,-հայտարարեց Դավիթ Խաչատրյանը։