Չկա պատճառ, որի համար Խաչիկ Գալստյանը պետք է լինի անազատության մեջ. Սոս Հակոբյան (Տեսանյութ)


Չկա պատճառ, որի համար Խաչիկ Գալստյանը պետք է լինի անազատության մեջ. Սոս Հակոբյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 30 19:09 2025

«Չկա որևէ պատճառ, որով պայմանավորված Խաչիկ Գալստյանը պետք է մնա անազատության մեջ»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, Խաչիկ Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։

Նա հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գալստյանի կալանքի հարցի որոշումը կայացնելու, այն կհրապարակվի  այսօր, ժամը 20։20-ին։

«Դատարանին ներկայացվեց հիմնավորում, որ մեղսագրվող և Քրեական օրևենսգրքով  արգելված որևէ արարք Խաչիկ Գալստյանը չի կատարել»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար  Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր նախօրեին։  Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Պատճառը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած ավագանու ընտրություններին «ընտրակաշառք տալն է»։