Ինչպես են ԵՊՀ-ում «Հայաստանում ժողովրդավարությունը» թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկեր դոկտորները` լռելով խայտառակ այս ապօրինության փաստի մասին


Ինչպես են ԵՊՀ-ում «Հայաստանում ժողովրդավարությունը» թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկեր դոկտորները` լռելով խայտառակ այս ապօրինության փաստի մասին
Դեկտեմբեր 30 12:39 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությանը։

«Իրականում, Խաչիկը դարձավ այս իշխանության վերարտադրության համար ջանք չխնայող եվրոպացի չինովնիկների տարվա առայժմ վերջին զոհը։

Ու քաղաքական այդ բռնաճնշումները նիկոլական վարչախումբը նոր ծավալների է հասցնելու։

Դիմագրավման համար հարկ է քաղաքական լայն համախմբում։ Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ։

Այնքան անտաղանդ սարքված շինծու մեղադրանքով ձերբակալման իրավականությունն իշխանություններին չի մտահոգում. նրանք վաղուց են գործում մարտեր առանց կանոնների սկզբունքով։

Խաչիկը այս պայքարի տարիներին բազում փորձություններով է անցել, սա էլ է անցնելու։

Բայց ինչպե՞ս են սրանից հետո Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Հայաստանում ժողովրդավարությունը» թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկեր դոկտորները` լռելով խայտառակ այս ապօրինության փաստի մասին։

Խաչիկն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվելու են ազատության մեջ ու այդժամ գալու է հատուցման պահը»,- նշել է Մանուկյանը։