ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
«Նայեցի Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցը Պետրոսին։
Ինչ խոսք, որպես ժամանակին ԱԺ խոսնակ նա ավելի համապատասխան էր իր ֆունկցիային։
Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ եւ վատ քողարկված անվստահություն + լիքը ստեր/կտեր/պոնտեր։
Եթե կարճ՝ այդքանը։
Ավելի բովանդակային եւ կետ առ կետ կանդրադառնայի նույն տաղավարում, սակայն արդեն 7 տարի է, ինչ Պետրոսը չունի ինձ եթեր տրամադրելու նվազագույն խիզախությունը։
Այո, այո՝ «ժողբաստիոնի» Հ1-ը ի թիվս այլ խայտառակությունների ունի նաեւ սեւ ցուցակ:
Ուստի կամ այսօր-վաղը երեկոյան լայվով կանդրադառնամ, կամ կմնա տոներից հետո։
Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի»։










