ՀԷՑ-ը հայտնում է Վարդաշենի ենթակայանում հրդեհի հետևանքների մասին


ՀԷՑ-ը հայտնում է Վարդաշենի ենթակայանում հրդեհի հետևանքների մասին
Դեկտեմբեր 29 15:22 2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բաժանորդներին հայտնում է.

«Ինչպես արդեն հայտնել ենք «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.

ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն ավելի քան 36 ժամ է՝ ինչ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ»։