ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կրկին. առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը
Առատ ձյուն տեղաց կամ ուժեղ անձրև եկավ՝ Երևանի ու միջքաղաքային ճանապարհներին ավանդական կոլապս է: Ամեն տարի՝ նույնը:
Վերին Լարսը փակվեց մի քանի օր՝ երկրում տնտեսական փոթորիկ ու ապոկալիպսիսի սպասում է: Ամեն անգամ նույնը:
Բայց անգամ նման նվաստացուցիչ ինքնապտակները մեզ չեն խանգարում տաղավարից տաղավար վազել ու ճամարտակել ինքնիշխանության մասին:
Իսկ թե հանկարծ ականջներիս հասնի «աշխարհը մերն ա, մերն ա…» երգի կախարդական հնչյուննե՜րը, ինքնիշխանությունը տեղում դարձնում ենք գործողության մեջ դրված ինքնամոռաց տսուվերենություն:
Հ.Գ. Ես անգամ կարգելեի ինքնիշխանություն բառի օգտագործումը, քանի դեռ գոնե այս երկու պարզ հարցը լուծել չենք կարողացել: Իրոք, ամոթ է»,- գրել է նա։










