Երբ սխալ է սահմանվում սպառնալիքի աղբյուրը, սխալ է դառնում նաև պաշտպանությունը


Երբ սխալ է սահմանվում սպառնալիքի աղբյուրը, սխալ է դառնում նաև պաշտպանությունը
Դեկտեմբեր 29 11:36 2025

 

ԵՄ–ն հայտարարում է, թե պատրաստվում է «պաշտպանել» Հայաստանը Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանի իրական և անմիջական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից՝ ռազմական, քաղաքական, տեղեկատվական ու տնտեսական հիբրիդային ճնշման ձևերով։

Սպառնալիքի ուղղակի փոխարինումը աշխարհաքաղաքական օրակարգով ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ թուլացնում է պետությունը և բացում նոր խոցելիություններ։

Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, նախկին արտգործնախարար Գագիկ Ղալաչյանը։