Օգոստոսի 8-ինը փաստաթուղթ չի, նոյեմբերի 9-ն է իսկապես փաստաթուղթ, գործող փաստաթուղթը դա է։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Արցախ վերադարձի հարցը Փաշինյանի համար փակված է, մեզ համար փակված չէ, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն ուժի մեջ է»,-ասել է Բալասանյանը։
Անդրադառնալով եկեղեցու դեմ տարվող արշավին եւ Արցախի թեմի առաջնորդի պահվածքին՝ Բալասանյանը նշել է. «Ցանկություն չունեմ գնահատական տալու, արցախցիներն իրենց կարծիքը հայտնել են, յուրաքանչյուր հավատավոր մարդու դատավորը Աստվածն է, ով խախտում անի, կպատժի Աստված։ Ես չեմ, որ պիտի գնահատական տամ»։
Նշենք, որ Վիտալի Բալասանյանը երեկ մասնակցել է Մայր տաճարում մատուցված պատարագին։










