ՀՐԱՏԱՊ․ Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ (Տեսանյութ)


ՀՐԱՏԱՊ․ Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ (Տեսանյութ)
Դեկտեմբեր 28 12:57 2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է՝
«Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:

ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար: 
Շնորհակալություն»։