4000 թափառող կենդանի տեղափոխվել է կլինիկա․ որդեգրվել է շուրջ 80 անտուն կենդանի․ քաղաքապետարան


4000 թափառող կենդանի տեղափոխվել է կլինիկա․ որդեգրվել է շուրջ 80 անտուն կենդանի․ քաղաքապետարան
Դեկտեմբեր 27 23:10 2025

2025 թվականին կենդանիների խնամքի ոլորտում Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ծրագրեր։

Մասնավորապես՝

– Շուրջ 4000 թափառող կենդանի տեղափոխվել է կազմակերպության կլինիկա,

– Ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ և վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքներ,

– Անկած կենդանիների դիերի հավաքում փողոցներից և բակերից,

– Որդեգրվել է շուրջ 80 անտուն կենդանի,

– «Շների հետ վարքի կանոնները» խորագրով կրթական արշավներ ու դպրոցահասակ երեխաների այց «Կենդանիների խնամքի կենտրոն»,

– Ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգիների կառուցում,

– Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարական աշխատանքները: