Կաթիլայիններ են ստանում. վերջերս ամուսնացած Արամ Ասատրյանի մայրն ու կինը նոր հրապարակում են արել


Կաթիլայիններ են ստանում. վերջերս ամուսնացած Արամ Ասատրյանի մայրն ու կինը նոր հրապարակում են արել
Դեկտեմբեր 27 22:02 2025

Starnews.am-ը գրում է․

Ամիսներ առաջ տեղի ունեցավ երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքը։ Արամն ու Աննան հատուկ հարսանիքի համար ժամանել էին Հայաստան և հարազատների ու ընկերների մասնակցությամբ շքեղ խնջույք կազմակերպել։

Հարսանիքից հետո Աննան բնակության է տեղափոխվել ԱՄՆ: Օրերս էլ նրանք մի շարք հրապարակումներ էին արել՝ ցույց տալով, թե ինչպես են տոնել Սուրբ Ծնունդը։ Լուսանկարներից մեկում երևում է, որ Կարմենն ու Աննան կաթիլայիններ են ստանում։ Այդ հրապարակմանը կից՝ Կարմենը գրել է.

«Այս Սուրբ Ծննդյան նախօրեին մեր առողջությունը առաջնահերթ ենք դարձնում։
Աջակցելով մեր իմունային համակարգին՝ NAD+ և վիտամիններ ենք ստանում»։