Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Աշոտյան


Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Աշոտյան
Դեկտեմբեր 26 23:54 2025

ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․

«Օրվա վերջին ծանոթացա ՀԱԿ-ի միջոցառմանը եւ ՀԱԿ ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։

Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք եւ ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի եւ մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն եւ սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։

Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։

Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել։

Հետեւաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։

Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առհասարակ չի հայտնել։

Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը , ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրեւորում զերծ կմնամ հակադարձումներից։

Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսեւորում»։