«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի հավաքագրել է 17 մլն ԱՄՆ դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի հավաքագրել է 17 մլն ԱՄՆ դոլար
Դեկտեմբեր 26 23:32 2025

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, իր տեղական կառույցների հետ համատեղ, ամփոփեց «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք–արշավի արդյունքները։ Դրամահավաքի շրջանակում հավաքագրվեց շուրջ 17,000,668.22 ԱՄՆ դոլար՝ աշխարհի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետությունից ստացված նվիրատվությունների արդյունքում։

Հավաքագրված նվիրատվություններով կիրականացվեն ենթակառուցվածքային, սոցիալական, հումանիտար և մշակութային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համայնքների կայուն զարգացմանը և մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը։