Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, ում համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։
Հետևաբար սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառը արձանագրումն է»,- գրել է նա










