Այս մոտեցումը պետք է տարածվի նաև ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա․ Աբրահամյան


Այս մոտեցումը պետք է տարածվի նաև ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա․ Աբրահամյան
Դեկտեմբեր 26 10:40 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում:

 

Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» կամ «բավարար» գնահատականներին:

Այս մոտեցումը պետք է տարածվի նաև տարբեր պաշտոնների առաջխաղացման նպատակով ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա:

 

Թեման հիշեցի, որովհետև 1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր» :