Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը․ «Մեր ձևով» շարժման անդամները Գյումրիում էին (տեսանյութ)


Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը․ «Մեր ձևով» շարժման անդամները Գյումրիում էին (տեսանյութ)
Դեկտեմբեր 25 21:33 2025

Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը․ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը նվեր է արել Գյումրի քաղաքին։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները ներկա են գտնվել Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո շարժման անդամները շրջել են քաղաքով, շփվել գյումրեցիների և քաղաքի հյուրերի հետ: Քաղաքի կենտրոնական հատվածի շքեղ զարդարանքը, հրավառությունը և տոնական բարձր տրամադրությունն ապահովվել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: