Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը,թե դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոնը, գրում է․
«Սա բացարձակ ամոթ չունի ու շարունակում է ինքնախայտառակվել ու խայտառակել մեզ բոլորիս...
Նախ` սրա իմացությունը Հայոց պատմությունից նույն մակարդակում է, ինչ "Ստալինի բերանքսիվայր ընկած լինելը ԽՍՀՄ֊ի վրա Գերմանիայի հարձակման մասին իմանալուց հետո"...
Երկրորդը` սա թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում...
Երրորդը` հետաքրքիր է, սա, օրինակ` տեղյա՞կ է Պոլսո հունաց պատրիարքների կամ Հռոմի պապերի ընտրություններից, այդ ընտրությունների վրա աշխարհի "ուժեղների" ազդեցությունից...
Ի դեպ, վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոսները գրեթե նույն "ուղղով" են անցել ինչ մեր կաթողիկոսները, բայց մենք երբեք չենք տեսնի, որ Վրաստանի որևէ ղեկավար այստեսակ ապուշություններ արտաբերի իրենց եկեղեցու ու կաթողիկոսների հասցեին...»։










