Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանին, հայտնել է նրա ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը:
«Կարմիր խաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:
Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:
Մենք ընդգծում ենք շարունակական մարդասիրական մուտքի և ընտանեկան կոնտակտների կարևորությունը »,- X սոցիալական ցանցի իր էջում նշել է Մինասյանը։










