Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան


Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 25 13:11 2025

Մենք կունենանք Կապսի ջրամբարը, գյուղը կտեղափոխվի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Շիրակի մարզում դադարեցվել Կապսի ջրամբարի շինաշխատանքները։

 

«Տվյալ դեպքում մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով և նրանց կողմից։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում։ Պետք է արձանագրենք, որ սա այն դեպքերից է, երբ չկա այնպիսի բան, որ կառավարությունը պետք է աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել։

 

Կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել և նրա հետ պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի»,-ասաց Փաշինյանը։

 

Լրագրողի դիտարկմանը, թե իր խոստումը չի կատարվել՝ Փաշինյանն արձագանքեց.

 

«Դե, չի կատարվել, այո՛, չի կատարվել, որովհետև մրցույթում հաղթած կապալառու ընկերությունն իր խոստումը չի կատարել։ Իմ խոստումը, այսպես թե այնպես, կկատարվի, իսկ իրենց խոստումը չի կատարվի։ Մենք կունենանք Կապսի ջրամբարը»։