«Մանդատ նե տակ դառագոյ»․ «Հրապարակ»


«Մանդատ նե տակ դառագոյ»․ «Հրապարակ»
Դեկտեմբեր 25 09:31 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։

 

 

Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար: Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։

 

 

 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 25․ 12․ 25