Այսօր պատուհասները փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները․ Ջուլֆալակյան


Այսօր պատուհասները փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները․ Ջուլֆալակյան
Դեկտեմբեր 24 18:51 2025

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ «Եթե ՔՊ-ն որևէ անհատից, կառույցից կամ ինստիտուտից բողոքում է, արշավ է սկսում նրա դեմ, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է, ծավալում է պետականամետ գործունեություն, պաշտպանում է Հայաստանի շահերը…

Հակառակը մտահոգիչ է. հայտնվել ՔՊ-ի գովեստի ցուցակում…

Այսօր պատուհասները գրոհ են սկսել նաև առանձին լրատվականների, իրական լրագրողների դեմ. փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները, կոծկել սեփական հանցագործությունները…

Ի պատիվ լրագրողների՝ չեն կարողանում, և լիահույս եմ՝ չեն կարողանալու:

Շնորհակալ եմ լրագրողական համայնքին այս ճակատագրական փուլում Հայրենիքին անձնվեր ծառայելու համար:

Շարունակեք ձեր անչափ կարևոր պրոֆեսիոնալ գործունեությունը»։