Նախքան բանտարկվելը՝ Աշոտ Երկաթն իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն, Կաթողիկոսին, Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող ընկերներին


Նախքան բանտարկվելը՝ Աշոտ Երկաթն իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն, Կաթողիկոսին, Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող ընկերներին
Դեկտեմբեր 24 13:01 2025

Նախքան բանտարկությունը, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, իր աջակցոթյունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և բանտարկված ու գերության մեջ գտնվող ընկերներին։

«Ես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ եմ, սատարում եմ Հայ Առաքելական եկեղեցուն, իմ Վեհափառին՝ Գարեգին Երկրորդին, սատարում եմ ադրբեջանական և հայկական բանտերում գտնվող քաղաքական և ռազմական իմ ընկերներին։

Հայաստանի և Ադրբեջանի նպատակները նույնն են, այդ իսկ պատճառով բանտարակել եմ իմ զինակից ու քաղաքական բոլոր ընկերներին»,- ասում է Աշոտ Երկաթը՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի հրապարակած տեսանյութում։ 

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը նախօրեին տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Իսկ այսօր փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է լեգենդար հրամանատարի՝ ՔԿՀ տեղափոխելու հանգամանքը. «2021 թվին վերաբերող ինչ-որ շինծու գործով առաջին ատյանի դատարանը Աշոտ Երկաթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, բայց «պայմանական» էր տվել, այսինքն վճռել էր, որ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվի։ Հետո դատախազը բողոքել էր վերաքննիչ դատարան, ու «պայմանական»-ի մասը բեկանվել էր - պիտի պատիժը ռեալ կիրառվեր։ Հետո պաշտպանը դիմել էր վճռաբեկ դատարան, բայց գործը վարույթ չէին ընդունել»։