1,5 մլն դոլարի բենզին բերելով, իմ հաշվարկով, 80-100 000 դոլարի ադրբեջանական բանակին ֆինանսավորել ենք․ Կարապետյան


1,5 մլն դոլարի բենզին բերելով, իմ հաշվարկով, 80-100 000 դոլարի ադրբեջանական բանակին ֆինանսավորել ենք․ Կարապետյան
Դեկտեմբեր 23 21:23 2025

«Ադրբեջանական բենզինի հետ կապված 1․5 միլիոն դոլարի, ինչպես լրատվականները հայտարարեցին, բենզին է ներմուծվել։ Ըստ Ադրբեջանի հարկային հարկային տեղեկատվության, երկրում ՀՆԱ հարկեր հարաբերակցությունը 20-25 է նշելու։ Այսինքն՝ դրանից մոտ 250-300 000 դոլարը գնացել է հարկ Ադրբեջանի պետությանը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով SOCAR-ի կողմից արտադրված բենզինը Ադրբեջանից Հայաստան ուղարկելուն։ 

Կարապետյանն ընդգծում է, որ Ադրբեջանի պետական ծախսերի մոտ 40 %-ը ռազմական ծախսերն են։ Ստացվում է՝  Ադրբեջանի բանակին  ֆինանսավորում ենք, երբ 1,5 մլն դոլարի բենզին ենք բերում այդ երկրից։

«Ուրեմն, մենք՝ մեկ ու կես  միլիոն դոլարի բենզին բերելով, մոտապես իմ հաշվարկով մինչև  80-100 000 դոլարի ադրբեջանական բանակին ֆինանսավորել ենք։ Մենք վտանգ չե՞նք տեսնում Ադրբեջանի մեջ։ Արդյոք այդ կարգի վտանգ չե՞նք տեսնում, որ արդեն ֆինանսավորում ենք իրենց։Երբ մենք գնում ենք բենզին, իրենց SOCAR-ը հարկ է տալիս, հարկը գնում է բյուջե, գնում է իրենց մոտ նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը տալիս է բյուջե, բյուջեն էլ տալիս է բանակին, բանակը առնում է տեխնիկա և օգտագործում է հայ զինվորների դեմ, մեր ազգանունով՝ իմ և ձեր։ Արդյո՞ք այդ կարգի վտանգ չկա, որ մենք ֆինանսավորում ենք իրենց բանակը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։