«Մեր ձևով» ժողովրդական շարժումը չունի՞ մտավախություն, որ իշխանությունը կմեծացնի ճնշումներն իրենց նկատմամբ՝ շարունակելով շինծու քրեական գործեր հարուցել քաղաքական պայքարի ընթացքում, հետաքրքրվեցին լրագրողները շարժման համակարգող Նարեկ Կարապետյանից։
«Եթե մարդը գնում է այդ ճանապարհով, պետք է պատրաստ լինի զրկանքների՝ հանուն իր հավատամքի»,- ի պատասխան՝ նշեց Կարապետյանը։
Նա հավելեց՝ «Մեր ձևով» շարժումն ազգային նախագիծ է, որի նպատակն է հայրենիքում փոփոխություններ իրականացնելը։
«Բոլորը մոտիվացված են, և իմ թիմակիցների մեծ մասը պատրաստ են գնալ ճնշումների ճանապարհով»,- նշեց «Մեր ձևով» շարժման համակարգողը։
Նարեկ Կարապետյանն ընդգծեց նաև՝ հասարակությանը պետք է տալ ընտրության իրավունք, և իշխանությունները, եթե այդքան վստահ են իրենց ուժերի վրա, չպետք է մարդկանց զրկեն այդ իրավունքից։










