«Մեր ձևով» շարժումը մեկ տարի չկա, ինչ գործունեություն է ծավալում, սակայն արդեն իսկ շատ ծրագրեր ու նախագծեր են կյանքի կոչվել, շարժման 2025 թվականի հաշվետու ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
Նա շեշտեց՝ իրենց գերնպատակին կարող են հասնել միայն միասնական ջանքերի շնորհիվ։
«Այն մարդիկ, ովքեր այսօր սատար են կանգնում մեր ազգային արժեքներին և այդ արժեքների հենասյուն հանդիսացող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, նրանք այսօր փոքրիկ խմբակի թիրախում են հայտնվում։ «Մեր Ձևով» շարժումն էլ բացառություն չէ։ Սակայն մենք թիրախավորումներից չենք վախենում։ Մենք ունենք Հայաստանի բարգավաճման ու զարգացման հստակ տեսլականը»։










