Սրբազանի վիրահատությունը ձգձգվում է, բայց նա պատասխանում է իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ


Սրբազանի վիրահատությունը ձգձգվում է, բայց նա պատասխանում է իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ
Դեկտեմբեր 23 00:00 2025

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․

 

«Հենց նոր դուրս եկա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այստեղ են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին`վիրահատության նպատակով: Սակայն վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:

 

Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը` իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.

 

-Լավ եմ, փառք Աստծո:

 

Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»: