«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը հակադարձում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե իրենց օրոք Հայաստանում աղքատությունը «հաղթահարվել է»։
«Դուք ձեր աշխատասենյակից դուրս եկե՞լ եք, խանութ գնացե՞լ եք, գները տեսե՞լ եք, մեր ժողովրդին հարցրե՞լ եք՝ կարողանո՞ւմ են իրենց աշխատավարձով, թոշակով անգամ նվազագույն ուտելիք գնել»,- իշխանությանը հարց է ուղղել «Մեր ձևով» շարժման անդամը։










