Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը․ Ռոբերտ Ամստերդամ


Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը․ Ռոբերտ Ամստերդամ
Դեկտեմբեր 22 20:46 2025

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ, իսկ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։

Իմ ուղերձը հստակ է՝ ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն։

Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը»։