Արցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններին


Արցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններին
Դեկտեմբեր 20 23:06 2025

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Արցախյան միակ մարզական կազմակերպության՝ «Վերադարձ » կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ տարվա արդյունքների ամփոփում և հաշվետու մրցույթ։ Ընդհանուր միջոցառմանը մասնակցել է 132 երեխա, իսկ մարզիկները՝ 84, հայտնում են մարզական կազմակերպությունից։

Տարվա արդյունքներով լավագույն ճանաչված մարզիկները պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով, իսկ մնացած բոլոր մարզիկները ակումբի երկու ամյակի կապակցությամբ հուշամեդալներով և ամանորյա նվերներով։

Ակումբը, որպես մարզական կազմակերպություն գրանցված և ճանաչված է համապատասխան պետական մարմինների կողմից և ունի նույն իրավունքները, ինչպես մնացած մարզական ֆեդերացիաները և ակումբները։