Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ


Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ
Դեկտեմբեր 20 21:29 2025

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։ Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ թաթարական արշավանք։

Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ինչպես գիտեք ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։ Ինչպես առաջացան նմանները մեր մեջ։ Ակնհայտ է, տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։

Առողջություն նվիրյալ քահանային»։