Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա


Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա
Դեկտեմբեր 20 20:22 2025

Մասիսի արդեն նախկին քաղաքապետ, կալանավորված Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է datalex-ում, հայտնում է Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը․

«Ի դեպ, ըստ court.am-ի դատավոր Սևակ Համբարձումյանը այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»,- նշել է նա։

Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Համբարձումյանը դատարանում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։