Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է


Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
Դեկտեմբեր 20 15:04 2025

Դեկտեմբերի 19-ին, ժամը 20։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

 

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

 

 

Չորս քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

ՆԳՆ փրկարար ծառայություն