Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից նաև հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7.00-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ - Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:










