Աշխարհի հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան


Աշխարհի հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան
Դեկտեմբեր 19 20:30 2025

Ավանդույթի համաձայն՝ ամփոփում եմ անցնող շաբաթվա ընթացքում մեր թիմի կատարած աշխատանքն ու դրան առնչվող կարևոր իրադարձությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

 

«Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկը՝ գերմանական Der Spiegel-ը, որն ունի միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին։ Ծավալուն հոդվածում ներառված է նաև Գագիկ Ծառուկյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց և ֆոտոշարք։

Իհարկե, հոդվածում կան որոշ անճշտություններ, ժամանակավրեպ տեղեկություններ, որոնք անպայման կքննարկվեն պարբերականի խմբագրության հետ, սակայն առավել կարևորն այն է, որ մեդիա ոլորտի «հսկաներից» մեկը՝ Der Spiegel-ը, լուսաբանել է Հայաստանի համար բացառիկ այս մեգա նախագիծը՝ հնարավորություն տալով այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Իսկ սա նշանակում է, որ նախագծի իրականացումից հետո, Հայաստանը տասնյակ անգամներ ավելի գրավիչ է դառնալու աշխարհի համար՝ որպես զբոսաշրջային կարևորագույն ուղղություն:

 

«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են։ Այդ ներուժը երբեք չի կարելի անտեսել: Սիրելի՛ երիտասարդներ, վստա՛հ եղեք՝ ձեր ձայնը լսելի է և դուք, ի դեմս «Առաջարկ Հայաստանին» ծրագրի, ստացել եք մեր հայրենիքում նոր ու կարևոր փոփոխությունների իրականացման ակունքներում կանգնած լինելու բացառիկ հնարավորություն: Ձեր խելացի գաղափարներն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են»,-գրել է նա։