Խորհուրդ եմ տալիս լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արված հայտարարություններին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդն նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքն, ըստ իշխանությունների, դիվերսիֆիկացիայի տիրույթում պետք է դիտարկել։
«Հիշո՞ւմ եք 10 մլն ծառի պատմությունը, «Հաղթելու ենք»-ը, և այդպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է, թող փորձեն»,-ասաց նախագահը։










