Երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիրին կապող «Կորեայի ձոր» ճանապարհը


Երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիրին կապող «Կորեայի ձոր» ճանապարհը
Դեկտեմբեր 19 15:52 2025

Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7.00-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ – Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։

«Մաղթում ենք անվտանգ երթևեկություն», - հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։