«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։
Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։










