Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին արդեն վիրահատել են։ Այդ մասին Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն է հայտնել։
«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:
Երեցկինը մի քանի րոպեով տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում...
Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»,- նշել է Հայր Զաքարիան:
Հիշեցնենք՝ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել էր, նա սրտի կաթված էր ստացել, Տեր Վրթանեսին Մայր Աթոռից տեղափոխել էին հիվանդանոց, սիրտը ստենտավորել էին։










