Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh ազատազրկել


Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh ազատազրկել
Դեկտեմբեր 18 21:26 2025

Այսօր Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական դատավարության ընթացքում ելույթ է ունեցել պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկել։

 

Հաղորդվում է, որ Ռուբեն Վարդանյանը դատավարությունը չի ճանաչում որպես իսկական դատարան և այն համարում է անարդար։ Նա չի զղջում իր գործողությունների համար և պատրաստ է պատասխան տալ Աստծո առաջ։ Նա հաստատում է, որ Արցախը եղել է, կա և կլինի։

 

Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն և կոչ է արել հետևել իր սեփական ճանապարհին, պահել իր խոսքը և չվախենալ գիտակցված ապրելուց։