Մայր Աթոռում այսօրվա հավաքը նախաձեռնած 10 «տիրադավ» եպիսկոպոսները քիչ առաջ Մայր Աթոռի դիմաց հավաքված հազարավոր հավատացյալներին հայտնեցին, թե Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։
«Այս պահին մեր առաքելությունը ավարտված է։ Հաջորդ անգամ այստեղ կլինենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարում աղոթելու մեր ժողովրդի, ազգի և հոգևոր դասի զորացման ու պայծառության համար»,-հայտարարեց Վազգեն Միրզախանյանը։











