Վեհափառ Հայրապետը հանգստի գնալու կարիք չունի, որովհետև Հայրապետը եռանդուն է, ուժեղ, բազում հոգևոր ծրագրեր ունի անելիք, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Վեհափառ Հայրապետը մեր, այստեղ հավաքված բոլոր հավատացյալների համեստ օգնությամբ, մինչև իր կյանքի վախճանը մնալու և գործելու է։ Թող Աստված երկար կյանք տա իրեն, ինչպես ասվում է հայտնի երգում»,-ասաց տեր Փառենը։










