Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց՝ եկեղեցի ու ոչ միայն եկեղեցին քանդելու համար, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին։
«Սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է»,- ասաց Հովնան Սրբազանը։
Նա ասաց, թե Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը։










