«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են Արցախ վերադարձի հարցից


«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են Արցախ վերադարձի հարցից
Դեկտեմբեր 18 14:26 2025

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում սխալներից դասեր քաղել ու հետևություններ անել։

«Իմ առաքելությունը համարում եմ ժողովրդին նահատակացման տրամաբանությունից դուրս բերելը, ու մենք, այո՛, այսօր հասել ենք դրան բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ եթե հիմա ասեն, որ որդեգրում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգը՝ Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է։

«Դա նշանակում է նրանց դատապարտել հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ չիմանան՝ որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա, ես ասում եմ՝ կա՛, այդ հասցեն Հայաստանն է՝ իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ ուղիղ է ասում՝ հրաժարվում են Ղարաբաղ վերադարձի ճանապարհից։

«Մենք ասում ենք՝  Ղարաբաղի սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն»,- ընդգծեց նա։