Սկսվում է մեր օրերի Հոգևոր Սարդարապատը, այս մասին հայտարարել է Հայր Վաչե աբեղա Մկրտչյանը։
«Պայքարի մի կողմում Հայոց Եկեղեցու դարավոր հավատքն ու արժեքներն են, իսկ մյուս կողմում՝ այն դավադիր ուժերը, որոնք ձգտում են պատառոտել հոգևոր և ազգային մեր տեսակը»,- նշել է Հայր Սուրբը։
Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած ու «տիրադավ» անունը ստացած եպիսկոպոսներն այսօր արշավ են սկսելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։
Միևնույն ժամանակ, ժամը 17։00-ին Արագածոտնի թեմը միասնական ժամերգության է հրավիրել Մայր Աթոռում։










