«Սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ». Ռուբեն Մելիքյանը Սուրբ Էջմիածինը պաշտպանելու կոչով հանդես եկավ (Տեսանյութ)


«Սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ». Ռուբեն Մելիքյանը Սուրբ Էջմիածինը պաշտպանելու կոչով հանդես եկավ (Տեսանյութ)
Դեկտեմբեր 17 21:40 2025

Հակաեկեղեցական արշավում Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հայտարարությանն է անդրադարձել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով՝ ձեռքները ծալած չի կարելի նստել, պետք է պաշտպանել Մայր Աթոռը՝ տիրադավներից։

«Պետք է այնտեղ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-խմբ.) նրանց դիմավորել, մենք պետք է պատրաստ լինենք տիրադավների ցանկացած գործողության։ Ուղղակի մարդիկ այնտեղ լինեն՝ պաշտպանելու Մայր Աթոռը»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ իրենք խաղաղ մեթոդներով են իրենց աջակցությունը հայտնելու Սուրբ Էջմիածնին։

«Իհարկե, պետք է սպասել Մայր Աթոռի արձագանքին, որովհետև առաջնային արձագանքի իրավունքը Մայր Աթոռինն է, բայց մենք էլ չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Պետք է խաղաղ ձևով այնտեղ լինենք ու ցույց տանք, որ սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ, նրանք շեղվել են իրենց հոգևոր առաքելությունից և ոչինչ չունեն Մայր Աթոռում անելու, առավել ևս՝ Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջով այնտեղ հավաքվելու»,- ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսները կոչով էին հանդես եկել՝ հավաք կազմակերպելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։