«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ Կից լուսանկարից երեւում է, որ պատվիրակության կազմում են նաեւ ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը:
Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել, միմյանց միջեւ կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել․ ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը: Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում:
Մենք նկատեցինք նաեւ, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որեւէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 17. 12․ 25 թ










