Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. հայտնի է՝ որտեղ են հավաքվելու. «Հրապարակ»


Քաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. հայտնի է՝ որտեղ են հավաքվելու. «Հրապարակ»
Դեկտեմբեր 16 08:52 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում` դեկտեմբերի 27-ին ԱԺ «Քաղպայմանագրի» ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում:

Նախնական որոշմամբ՝ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված «Ադանա» ռեստորանը: Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը՝ կլինի միայն տարեվերջյան քեֆ-ուրախություն, թե նաեւ քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ:

 

Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել։