Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։ Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։
Գրել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Հերիք է երկիրը վերածեք փորձադաշտի։
Դպրոցը քար ու բետոն չէ։ Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։ Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։
Եթե սա ձեզ նեղացնում է՝ խնդիրը մեր խոսքը չէ, խնդիրը ձեր արածն է։ Իսկ Հայաստանը քանդելու համար չէ, Հայաստանը կառուցելու համար է:
Ու կառուցելու ենք Հայաստանը` ունենալով հզոր ու իսկական հայ առաջնորդ»:










