Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը հայտնաբերել է, որ դստեր գերեզմանից հափշտակել են ծաղկամանները


Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը հայտնաբերել է, որ դստեր գերեզմանից հափշտակել են ծաղկամանները
Դեկտեմբեր 13 22:53 2025

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շիրմաքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում, ապա դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արդյոք ստահակը կամ ստահակները կհայտնաբերվեն, թե ոչ, պարզ չէ և այդ ամենը կախված է, թե ինչ մոտեցում կցուցաբերվի ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից։