Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ


Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ
Դեկտեմբեր 12 16:24 2025

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր, հայտնում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։

Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե՛ 2024թ, թե՛ 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,-գրել է փաստաբանը։